Տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն ընկերությունների կառավարման և զարգացման ուղղություններով՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ կառավարման մոդելներ, խթանելով թիմային համագործակցությունը ստեղծելով երկարաժամկետ գործընկերային կապեր։ Հատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժային մեխանիզմների ներդրմանը, որոնք ապահովում են արագ, իրավաբանորեն պաշտպանված և փոխշահավետ վեճերի կարգավորում։
Տեխնոլոգիական ոլորտում բազմաբնույթ գործունեությամբ առաջատար ՏՏ ընկերություններում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոն՝ իրականացնելով կոորպորատիվ կառավարման և աճի համապարփակ համակարգում։
Մասնագիտական գործունեության շրջանակում աշխատել է ՀՀ կապի օպերատորների և մի շարք բանկերի բիզնես-հետազոտական որակի վերահսկողության ստորաբաժանումներում՝ մասնակցելով սպասարկման որակի վերահսկման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև աշխատակիցների սպասարկման չափանիշների սահմանմանն ու դրանց պահպանման վերահսկողության գործընթացներին։
Ընկերությունների գործունեության առանձնահատկություններին համապատասխան անհատական տեխնոլոգիական նախագծերի կառուցման փորձ, ներառյալ ժամանակակից CRM և բիզնես ավտոմատացման լուծումների, ինչպես նաև նոր համակարգերի ամբողջական նախագծում և ներդրում, որոնք ապահովում են ֆինանսական կառավարման պարզեցում, թափանցիկություն և երկարաժամկետ կայուն աճ։
Կառավարման մոտեցումը հիմնված է ռազմավարական մտածողության, գործընթացների թվայնացման և հաճախորդակենտրոն աշխատանքի վրա՝ ստեղծելով միջավայր, որտեղ թիմերը հասնում են կայուն բարձր արդյունքների։ Այս առանցքում է Դիջիթալ Արբիտրաժային Դատարանի ձևաչափի կիրառումը, որը թույլ է տալիս վեճերը լուծել արագ, իրավաբանորեն պաշտպանված և տեխնոլոգիապես հարմար ձևով՝ բարձրացնելով վստահությունն ու միջազգային համագործակցության մակարդակը։
Դիջիթալ արբիտրաժային մոտեցումը ստեղծում է ժամանակակից իրավական միջավայր՝ ապահովելով գործընթացների արդյունավետություն, կողմերի հավասար հնարավորություններ անկախ աշխարհագրական սահմաններից։
Հեռախոս
+374 44 144 944
Էլ․ փոստ
ceo@e-arbitrage.am
Զանգահարեք մեզ այսօր, թողեք հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ:
ՀՀ, Երևան, Չայկովսկի փ․ 34, 19
© 2025 | Powered by AffiniX
Օրինակ 2՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Արբիտրաժային դատարանի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՊԱՏՃԵՆԵԼ
Օրինակ 1՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի) կանոնակարգի հիման վրա (կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով։ Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։ Վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի համաձայն։ Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են պայմանագրով նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե պայմանագրով սահմանված կարգին համապատասպան գրավոր չի հայտնել փոստային հասցեն (գտնվելու վայրը) փոխելու մասին։
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
ք.Երևան |
«– –» —————— 202_թ․ |
«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին ` համաձայն վերջինիս կանոնակարգի՝
2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին կանոնակարգը տեղակայված է Ընկերության պաշտոնական ինտերնետային www.e-arbitrage.am կայքում:
Սույն համաձայնության կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են համաձայնությամբ նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե գրավոր չի հայտնել փոստային հասցեն կամ գտնվելու վայր փոխելու մասին։