Ալբերտ Արզումանյան

ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ / ՆԱԽԱԳԱՀ / ԱՐԲԻՏՐ

Ալբերտ Արզումանյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, արտոնագրված փաստաբան է։ Իր մասնագիտական կարիերան սկսել է ֆինանսաբանկային համակարգում՝ ձեռք բերելով ֆինանսական գործարքների, վարկային և ապահովագրական հարաբերությունների իրավական կառավարման խորքային փորձ։ Հետագայում մասնագիտացումը շարունակել է վեճերի լուծման այլընտրանքային մեթոդների ոլորտում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժային գործընթացներին և դրանց կիրառական մեխանիզմներին։ Որպես փորձառու փաստաբան՝ մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների և գիտական-պրակտիկ քննարկումների, կազմակերպում դասընթացներ և սեմինարներ՝ նպաստելով Հայաստանում արբիտրաժի և այլընտրանքային վեճերի լուծման ինստիտուտների զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը և իրավական մշակույթի բարձրացմանը։
Հանդիսանում է Դիջիթալ Արբիտրաժային կենտրոնի համահիմնադիրը և արբիտրաժային դատարանի նախագահ:

Փաստաբանական արտոնագիր

№2859, տրված 06.12.2020թ

Էլ․ փոստ

albert.arzumanyan@e-arbitrage.am

Կրթություն

2012 - 2018

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության բակալավրի աստիճան

2016 - 2018

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության մագիստրոսի աստիճան (Գործարարական իրավունք)

2019 - 2020

ՀՀ Փաստաբանական դպրոց (Քաղաքացիական / Վարչական)

Լեզուներ