Ա րբիտրաժային կարգով վեճը լուծելու համար անհրաժեշտ է վեճի կողմերի միջև կամքը հստակորեն արտահայտող համաձայնություն` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ։
արբիտրաժային վճիռների ճանաչում և կատարում ըստ Նյու Յորքի կոնվենցիայի։
արբիտրաժային կենտրոնի կողմից վարվող գործերով հանդիսանում է արբիտրաժային համաձայնության անբաժանելի մասը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։
որոշումները շարադրվում են գրավոր ձևով, վերջնական են և պարտադիր կողմերի համար կայացման պահից։ Վճիռը համարվում է կայացված վճռում նշված օրը և արբիտրաժի վայրում:
Արբիտրաժը վեճերի լուծման արդյունավետ այլընտրանքային եղանակ է, որի դեպքում վեճի կողմերը համաձայնվում են իրենց միջև ծագած վեճը ներկայացնել կամ ad hoc` հատուկ գործի համար կազմավորված տրիբունալի և քարտուղարության, կամ դիմել մշտապես գործող արբիտրաժային հաստատությունների, որոնք ապահովում են արբիտրաժի ամբողջ գործընթացը։ Դիջիթալ արբիտրաժային կենտրոնը հանդիսանում է նման հաստատություն ՝ ապահովելով ամբողջությամբ թվայնացված արբիտրաժային ընթացակարգ։ Էլեկտրոնային հարթակի շնորհիվ բոլոր փաստաթղթերը, նիստերը և հաղորդակցությունները կատարվում են առցանց՝ ապահովելով ժամանակի խնայողություն, արդյունավետություն, թափանցիկություն և պրոցեսի կառավարելիություն արբիտրաժային գործընթացում ներգրավված կողմերի համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (1997-2006)
Շինարարության ոլորտում վեճերը սովորաբար ներառում են բարդ պայմանագրային հարաբերություններ, մեծածավալ տեխնիկական փաստաթղթեր և բազմակողմ հարաբերություններ,այսպիսի վեճերի լուծումը դատարաններում կարող է լինել երկարատև և ծախսատար։ Արբիտրաժը թույլ է տալիս կողմերին ընտրել հենց այն արբիտրներին, ովքեր տիրապետում են շինարարական նախագծերի ֆինանսական, տեխնիկական և իրավական առանձնահատկություններին։ Բացի այդ, արբիտրաժն առաջարկում է գաղտնի ընթացակարգ, որը պաշտպանում է ներդրողների և շինարարական ընկերությունների բիզնես համբավը՝ բացառելով բացահայտ մրցակցային տեղեկատվության հրապարակումը։
Ավանդաբար, մտավոր սեփականության (ՄՍ) իրավունքներին առնչվող վեճերը հիմնականում քննվել են ազգային դատարաններում։ Սակայն վերջին տարիներին ոչ միայն նկատվել է ՄՍ-ի հետ կապված վեճերի ընդհանուր աճ, այլև զգալի տեղաշարժ՝ այդ վեճերի լուծման գործում արբիտրաժի օգտին։ Օրինակ՝ Աշխարհային Մտավոր Սեփականության Կազմակերպության (WIPO) Արբիտրաժի և Միջնորդության կանոններով քննված գործերի քանակը 2012 թ․-ի 36-ից աճել է մինչև 263՝ 2021 թ․-ին, և հասել 548-ի՝ 2022 թ․-ին՝ ցուցաբերելով ավելի քան 100 տոկոս աճ ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Այս միտման պատճառները բազմազան են։ Առաջին հերթին՝ այն բխում է պետական դատարանների իրավազորության տարածքային սահմանափակումներից։ Այս առանձնահատկությունը այլևս չի բավարարում համաշխարհային տնտեսության բարդ, միջսահմանային գործընթացների և գործարքների պահանջներին, ինչպես նաև դրանցից առաջացող վեճերի կարգավորման անհրաժեշտությանը։
Տեխնոլոգիական ընկերությունները հաճախ առնչվում են բազմազան վեճերի՝ կապված մտավոր սեփականության պաշտպանության, առևտրային պայմանագրերի, թվային տվյալների և այլ պահանջների հետ։ Թվային ակտիվների բարդությունը, միջսահմանային գործարքները և արագ փոփոխվող իրավական միջավայրը ստեղծում են նոր մարտահրավերներ, որոնց արդյունավետ լուծման լավագույն տարբերակը արբիտրաժն է։ Քանի որ տեխնոլոգիական ոլորտը շարունակաբար աճում և զարգանում է շատ ընկերություններ նախընտրում են արբիտրաժը՝ ազգային կամ տեղական դատարաններում վարույթ սկսելու փոխարեն, քանի որ արբիտրաժը առաջարկում է չեզոք հարթակ վեճերի կարգավորման համար։
Առևտրային աշխարհը գործում է արագ փոփոխվող միջավայրում, որտեղ վեճերն ու պահանջները բիզնես գործունեության անբաժանելի մասն են։ Դրանք կարող են առաջանալ պայմանագրային պարտավորությունների շուրջ անհամաձայնության, պայմանագրի խախտման կամ միջազգային գործարքների հետ կապված տարաձայնությունների արդյունքում։ Նման վեճերի լուծումը պետք է լինի արդյունավետ և ժամանակին, որպեսզի պահպանվի գործնական հարաբերությունների կայունությունը և պաշտպանվեն կողմերի իրավական ու ֆինանսական շահերը։ Այդպիսի վեճերի կարգավորման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն է առևտրային արբիտրաժը։ Առևտրային գործարքի ամբողջ ցիկլի ընթացքում վեճերի լուծման մեխանիզմի ճիշտ ձևավորումն ու ընտրությունը դարձել է ընկերության ռիսկերի կառավարման ռազմավարության առանցքային բաղադրիչ։
Վերջին տարիներին ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ավելի հաճախ են ընտրում արբիտրաժը, որպես վեճերի լուծման միջոց։ Եթե նախկինում բանկերն ու ֆինանսական հաստատությունները գերադասում էին դատական կարգը, ապա այժմ արբիտրաժը դառնում է նախընտրելի տարբերակ՝ հատկապես բարդ գործարքների համար։ Ֆինանսական ոլորտում արբիտրաժի աճող կիրառությունը ցույց է տալիս, որ այս մեխանիզմը դարձել է բիզնեսի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ։ Ֆինանսական գործարքների գլոբալացումը և զարգացող շուկաների մասնակցությունը հանգեցրել են նրան, որ արբիտրաժը դիտվում է որպես առավել չեզոք և կիրառելի մեխանիզմ տարբեր իրավասություններում առաջացող վեճերի համար։ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի տարեկան հաշվետվության համաձայն ֆինանսական և բանկային ոլորտը գտնվում է առաջատար եռյակում ըստ մուտքագրված գործերի քանակի։
© 2025 | Powered by AffiniX
Օրինակ 2՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Արբիտրաժային դատարանի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՊԱՏՃԵՆԵԼ
Օրինակ 1՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի) կանոնակարգի հիման վրա (կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով։ Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։ Վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի համաձայն։ Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են պայմանագրով նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե պայմանագրով սահմանված կարգին համապատասպան գրավոր չի հայտնել փոստային հասցեն (գտնվելու վայրը) փոխելու մասին։
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
ք.Երևան |
«– –» —————— 202_թ․ |
«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին ` համաձայն վերջինիս կանոնակարգի՝
2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին կանոնակարգը տեղակայված է Ընկերության պաշտոնական ինտերնետային www.e-arbitrage.am կայքում:
Սույն համաձայնության կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են համաձայնությամբ նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե գրավոր չի հայտնել փոստային հասցեն կամ գտնվելու վայր փոխելու մասին։