Այս էջում կգտնեք ձևակերպումներ, որոնցից յուրաքանչյուրը հնարավոր է պատճենել։ Կցված ձևակերպումներն ընդհանուր օրինակներ են և կարող են պահանջվել հարմարեցում՝ ըստ ձեր պայմանագրի, ոլորտի և կիրառելի իրավունքի։
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱԿ
Արբիտրաժը կողմերին հնարավորություն է տալիս ընտրելով նեղ մասնագիտացում ունեցող արբիտրներ, իրենց կարիքներին համապատասխան ընթացակարգային կանոններ, որը ապահովում է վարույթի ձևական կողմերի էական նվազեցում, վարույթի հարաբերական արագություն և արդյունավետություն,ինչպես նաև գաղտնիություն։ Արբիտաժի կողմերը հնարավորություն ունեն արբիտրաժային գործընթացը կազմակերպել հեռավար տարբերակով, ինչպես նաև սահմանել միայն գրավոր կամ բանավոր ընթացակարգ։
Արբիտրաժային տրիբունալի վճիռը վերջնական և պարտադիր է կողմերի համար, այն ենթակա չէ վերանայման ո՛չ արբիտրաժային տրիբունալների, ո՛չ դատարանների կողմից։ Գործող օրենսդրությամբ նախատեսված են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու սահմանափակ հիմքեր:
Գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է ՀՀ դրամով՝ հայցագնի 1.3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամից և ոչ ավել 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամից: Ոչ գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով: Ձեր գործով արբիտրաժային ծախսերի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար կարող եք օգտվել կայքի Հաշվիչ ենթախմբից։
ԳՈՐԾԻ
ՄԻՋԻՆ
ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ
Տարի
Արբիտրների մասնագիտական փորձ
Զանգահարեք մեզ այսօր, թողեք հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ:
© 2025 | Powered by AffiniX
Օրինակ 2՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով (Կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Արբիտրաժային դատարանի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:
ՊԱՏՃԵՆԵԼ
Օրինակ 1՝
Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի (այսուհետ՝ Արբիտրաժային դատարանի) կանոնակարգի հիման վրա (կանոնակարգին կարող եք ծանոթանալ www.e-arbitrage.am կայքում)։ Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան, գրավոր ընթացակարգով։ Արբիտրաժի վայրը քաղաք Երևանն է, իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է։ Վեճը լուծվում է ՀՀ նյութական իրավունքի նորմերի համաձայն։ Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են պայմանագրով նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե պայմանագրով սահմանված կարգին համապատասպան գրավոր չի հայտնել փոստային հասցեն (գտնվելու վայրը) փոխելու մասին։
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
|
ք.Երևան |
«– –» —————— 202_թ․ |
«___________» ընկերությունը, հասցե` _________________, ի դեմս___________________________, և «__________________» ընկերությունը, հասցե` ____________________, ի դեմս __________________, (այսուհետ միասնաբար հիշատակվելիս` Կողմեր) կնքեցին սույն համաձայնությունը հետևյալի մասին.
1. Կողմերը պայմանավորվում են __________ պայմանագրից բխող բոլոր վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնել «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին ` համաձայն վերջինիս կանոնակարգի՝
2.Արբիտրաժային դատավարության լեզուն հայերենն է։
3.Արբիտրաժի վայրը ք. Երևանն է։
4.Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերին համաձայն։
5.Սույն համաձայնությունը կկիրառվի ցանկացած դեպքում, երբ կողմերի միջև կծագի սույն համաձայնության 1-ին կետում նշված պայմանագրից բխող վեճ։
6.Սույն համաձայնությունը կնքված է հայերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ—ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանին կանոնակարգը տեղակայված է Ընկերության պաշտոնական ինտերնետային www.e-arbitrage.am կայքում:
Սույն համաձայնության կապակցությամբ ծագած վեճերի հետ կապված ցանկացած թղթակցություն, դատական կամ արբիտրաժային ծանուցում, այդ թվում` դատավարական կամ արբիտրաժային փաստաթուղթ, ուղարկվում են համաձայնությամբ նշված հասցեներով և համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված (հանձնված), թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի գտնվում կամ չի բնակվում` եթե գրավոր չի հայտնել փոստային հասցեն կամ գտնվելու վայր փոխելու մասին։