Նարեկ Խաչիկյան

ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ / ԱՐԲԻՏՐ

Նարեկ Խաչիկյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, արտոնագրված փաստաբան, «ՍԳԿԿ» ԻԿԿ անդամ, որակավորված սնանկության գործով կառավարիչ ՀՀ ԱՆ կողմից: Հանդիսանում է փաստաբանական գրասենյակի հիմնադիր, իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, «Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիա» ՀԿ խորհրդի անդամ, «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ խորհրդի անդամ: Իր մասնագիտական ուղին սկսել է իրավապաշտպան գործունեությամբ՝ ձեռք բերելով խորը մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ֆինանսավարկային գործարքների, բանկային գործունեության, վեճերի այլընտրանքային լուծման, այդ թվում՝ արբիտրաժային դատարանների գործունեության ոլորտում: Մասնագիտացված է քաղաքացիական, վարչական, ֆինանսական, սնանկության իրավունքի ճյուղերում: Վարել է հարյուրավոր բարդ դատական գործեր, հեղինակ է տասնյակ դատական նախադեպերի: Մասնագիտական գործունեության շրջանակներում համագործակցել է բազմաթիվ ֆինանսաբանկային ընկերությունների հետ, նպաստել վեճերի արտադատական լուծման նոր մեխանիզմների ներդրմանն ու իրագործմանը։ Որպես փաստաբան և սնանկության գործով կառավարիչ մասնակցում է մշտական վերապատրաստումների, գիտական համաժողովների, օրենսդրական նախագծերի քննարկումների, ինչպես նաև անցկացնում է տեսական և գործնական դասընթցներ, վերապատրաստումներ սնանկության, ֆինանսական իրավունքի ոլորտում: Որպես համահիմնադիր՝ մեծ ներդրում է ունեցել Դիջիթալ Արբիտրաժային Դատարանի ստեղծման գործում՝ ապահովելով դատարանի աշխատանքի առավել արագ, արդյունավետ, գործող օրենսդրությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ գործունեությունը։

Փաստաբանական արտոնագիր

2780, տրված 27.06.2020թ

Որակավորված սնանկության գործով կառավարիչ

004-22, տրված 16.12.2022թ.

Էլ․ փոստ

narek.khachikyan@e-arbitrage.am

Կրթություն

2019 - 2020

ՀՀ Փաստաբանական դպրոց

2018 - 2020

ՀՀ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոս

2012 - 2018

ՀՀ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, բակալավր

2013 - 2015

ՀՀ զինված ուժեր

Լեզուներ