Արիանա Վարժապետյան

Հիմնադիր / Տնօրեն

Տրամադրում է ռազմավարական խորհրդատվություն ընկերությունների կառավարման և զարգացման ուղղություններով՝ միաժամանակ ձևավորելով արդյունավետ կառավարման մոդելներ, խթանելով թիմային համագործակցությունը ստեղծելով երկարաժամկետ գործընկերային կապեր։ Հատուկ ուշադրություն դարձնելով արբիտրաժային մեխանիզմների ներդրմանը, որոնք ապահովում են արագ, իրավաբանորեն պաշտպանված և փոխշահավետ վեճերի կարգավորում։

Տեխնոլոգիական ոլորտում բազմաբնույթ գործունեությամբ առաջատար ՏՏ ընկերություններում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոն՝ իրականացնելով կոորպորատիվ կառավարման և աճի համապարփակ համակարգում։
Մասնագիտական գործունեության շրջանակում աշխատել է ՀՀ կապի օպերատորների և մի շարք բանկերի բիզնես-հետազոտական որակի վերահսկողության ստորաբաժանումներում՝ մասնակցելով սպասարկման որակի վերահսկման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև աշխատակիցների սպասարկման չափանիշների սահմանմանն ու դրանց պահպանման վերահսկողության գործընթացներին։
Ընկերությունների գործունեության առանձնահատկություններին համապատասխան անհատական տեխնոլոգիական նախագծերի կառուցման փորձ, ներառյալ ժամանակակից CRM և բիզնես ավտոմատացման լուծումների, ինչպես նաև նոր համակարգերի ամբողջական նախագծում և ներդրում, որոնք ապահովում են ֆինանսական կառավարման պարզեցում, թափանցիկություն և երկարաժամկետ կայուն աճ։ Կառավարման մոտեցումը հիմնված է ռազմավարական մտածողության, գործընթացների թվայնացման և հաճախորդակենտրոն աշխատանքի վրա՝ ստեղծելով միջավայր, որտեղ թիմերը հասնում են կայուն բարձր արդյունքների։ Այս առանցքում է Դիջիթալ Արբիտրաժային Դատարանի ձևաչափի կիրառումը, որը թույլ է տալիս վեճերը լուծել արագ, իրավաբանորեն պաշտպանված և տեխնոլոգիապես հարմար ձևով՝ բարձրացնելով վստահությունն ու միջազգային համագործակցության մակարդակը։ Դիջիթալ արբիտրաժային մոտեցումը ստեղծում է ժամանակակից իրավական միջավայր՝ ապահովելով գործընթացների արդյունավետություն, կողմերի հավասար հնարավորություններ անկախ աշխարհագրական սահմաններից։

Հեռախոս

+374 44 144 944

Էլ․ փոստ

ceo@e-arbitrage.am

Լեզուներ